Թմրանյութերի առաքիչ շանը 10 կգ հերոինով բռնել են Նյու Յորքի օդանավակայանում


22:23 , 30 մարտ, 2017

 ԱՄՆ-ում կանխել են թմրանյութերի տեղափոխումը: Այն թաքցված է եղել շան վանդակում, հայտնում է UPI-ն:
 Շունը Նյու Յորք է ժամանել Պուերտո Ռիկոյից ինքնաթիռի բեռնախցիկային բաժնում: Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում նրան վերցրել են 2 չարամիտներ: Նրանք հույս են ունեցել, որ շունը կասկած չի հարուցի:
 Սակայն օդանավակայանում մաքսանենգներին սպասել է ոստիկանությունը: Պարզվել է, որ վանդակի հատակը կրկնակի է: Այնտեղ գտել են 10 կգ հերոին, որի արժեքը գերազանցում է միլիոն դոլարը:
Մաքսանենգներին սպառնում է մինչև 20 տարվա բանտարկություն: