Բոբ Դիլանը համաձայնել է ընդունել Նոբելյան մրցանակը


22:30 , 30 մարտ, 2017
 Բոբ Դիլանը համաձայնել է ընդունել Նոբելյան մրցանակըYerkir.am-ը գրում է.
 Ամերիկացի երաժիշտ և գրող Բոբ Դիլանը համաձայնվել է ընդունել գրականության բնագավառում ստացած Նոբելյան մրցանակը, փոխանցում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով Շվեդիայի ակադեմիային:

 Դիլանը Նոբելյան մրցանակի էր արժանացել 2016թ. հոկտեմբերին, սակայն մինչև հիմա չիստացել այն: Նա նաև հանդես չի եկել նոբելյան դասախոսությամբ, որը անհրաժեշտ է 910 հազար դոլարը ստանալու համար:

 Ակադեմիայի ներկայացուցիչները Դիլանի հետ կհանդիպեն Ստոկհոլմում, որտեղ երաժիշտը մոտակա ժամանակներս համերգներ է տալու: Դափնեկիրը դասախոսություն չի կարդա: Ակնկալվում է, որ նա կուղարկի դրա ձայնագրությունը: