Ազատության հրապարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական հանրահավաքը եզրափակվեց երթով


19:09 , 29 մարտ, 2017
Ազատության հրապարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական հանրահավաքն ավարտվեց և մեկնարկեց «խաղաղության երթը»:

Մինչ երթը «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց. «Հիշեք այս օրը, մենք ոչ միայն ստիպելու ենք ՀՀ-ի իշխանություններին, այլ ստիպելու ենք նաև Ադրբեջանի իշխանություններին, որ խաղաղություն բերեն Անդրկովկասին։ Հիշեք այս օրը մոտ է լինելու խաղաղության հաստատումը մեր երկրում և տարածաշրջանում»։ 

Հայտարարվեց, որ երթը կանցկացվի Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով: