ՌԴ-ն և Իրանը ՀՀ տարածքով էլէներգիայի առուվաճառք կիրականացնեն


23:43 , 30 մարտ, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 Ռուսաստանը և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջև էլեկտրաէներգիայի գնման և վաճառքի ոլորտում: ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հուշագիր են ստորագրել էլեկտրական էներգիայի առուվաճառքի ոլորտում համագործակցության մասին, հայտնում է RNS-ին:
 Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է էլեկտրաէներգիա սկսել առաքել Իրան փոխանակման գործողությունների շրջանակում՝ Հայաստանի տարածքով: Միլլերը նշել էր, որ հայկական կողմը մտադիր է 2018-ին բարձրավոլտ ԷՀԳ կառուցել, ինչը թույլ կտա Ռուսաստանին փոխանակման շրջանակում էլէներգիա արտահանել Իրանի շուկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։