Շազամ ծրագրի հեղինակները հրապարակել են տարբեր երկրների top 100 փնտրված երգերը


17:35 , 29 մարտ, 2017

Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո) դուետի «Մի գնա» երգը դարձել է Թուրքիայում Shazam հավելվածով ամենաորոնվող կատարումը։

Հայկական զուգերգը թուրքական վարկանիշում առաջ է անցել նույնիսկ Shazam–ի համաշխարհային վարկանիշի առաջատար, բրիտանացի կատարող Էդ Շիրանին իր Shape Of You երգով։

Shazam–ն աշխարհի ամենահայտնի հավելվածներից է, որից օգտվում է ավելի քան 100 միլիոն մարդ` երգը նույնականացնելու և երգերի բառեր որոնելու համար