Այս հիանալի կայքի միջոցով դուք կբացահայտեք, թե հայտնիներից ում եք նման


21:15 , 29 մարտ, 2017

Տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ կան բազմաթիվ հետաքրքիր հավելվածներ և կայքեր: Նման մի կայք է Microsoft-ի CelebsLike.me վեբ-կայքը, որը ձեզ կօգնի գտնել աստղերի մեջ ձեր նմանակին:

Ամեն ինչ չափազանց պարզ է. հարկավոր է մուտք գործել կայք և ներբեռնել ձեր լուսանկարը: Վայրկյանների ընթացքում կայքը ձեզ կներկայացնի նկարին նման մի քանի աստղերի նկարներ, որտեղ նշված կլինեն տոկոսային համընկնումները:

Որոնումները հիմնված են դեմքի որոշակի պարամետրերի վրա, սակայն մազերի գույնն ու երկարությունը հաշվի չեն առնվում:

Իհարկե, սա պարզապես զվարճանալու նպատակով է, և հարկավոր չէ արդյունքներին չափազանց լուրջ վերաբերվել: Այնուամենայնիվ, կարծում ենք ամեն դեպքում հետաքրքիր է մոտավորապես բացահայտել, թե հայտնիներից ում եք նման: