Տեր-Պետրոսյանը միակ գործիչը եղավ, ով բովանդակային դիսկուրս տարավ


13:04 , 29 մարտ, 2017

Картинки по запросу լևոն տեր-պետրոսյանՆախագահ Տեր-Պետրոսյանը իր ելույթի 50-րդ րոպեից ինձ իր ստրուկը դարձրեց: Մի պահ: Միակ գործիչը եղավ, ով բովանդակային դիսկուրս տարավ: Իր հասցեին յուրաքանչյուր ոչ բովանդակային քննադատությունս վերցրեց ու հատ-հատ չռփեց ինձ դրանցով: Այնուամենայնիվ, բովանդակային առումով ասեմ.

ես, արդեն քանի ամիս է, փորձում եմ հասկանալ՝ ինչ սանկցիա կարող է միջազգային հանրությունը կիրառել Հայաստանի դեմ, ու ոչ մի հոդաբաշխ պատասխան չեմ ստանում: Հիմա էլ Տեր-Պետրոսյանն է դրանով սպառնում: Ի՞նչ սանկցիա կարելի է կիրառել գոյություն չունեցող պետության հանդեպ: ՀՀ հաշվարկային հաշվեկշիռը և տրանսնացիոնալ կառույցների հետ համագործակցության մակարդակը վկայում է այն մասին, որ մեր հանդեպ սանկցիա կիրառելը նույն է, ոնց որ բռնես, զուտ Սամարայի հանդեպ սանկցիա կիրառես: Մենք արդեն 30 տարի է՝ սանկցիաների տակ ենք, և դրան ավելացան ՌԴ հանդեպ սանկցիաները, որի զոհ է նաև մեր «տնտեսությունը»: Մեզ այլևս չեն կարող պատժել, մենք կորցրել ենք գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ պատժվելու ունակությունը: Բոմժերը աշխարհի ամենաազատ մարդիկ են:

Ընտրելով Արթուր Դանիելյանին՝ դուք կարող եք վստահ լինել, որ ես չեմ ամաչի մեր բոմժ իրավիճակը նախ արձանագրելուց, իսկ հետո՝ արդյունավետ շահագործելուց:

Հ.Գ. Էս էն թեման ա, որտեղ անբովանդակ մեկնաբանությունները արժանի պատասխան են ստանալու, նենց որ, լավ մտածեք: