«Ես հուսով եմ, Վինձորում մարդիկ ըմբռնումով կվերաբերվեն արգելափակոցների տեղադրմանը եւ կհասկանան, թե ինչու է դա անհրաժեշտ»,- ասել է Սառա Գրեմը:
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակը ձեռքին նետվել ոստիկանի վրա եւ փորձել է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել է իրավակարգի պահապանների կողմից:
Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է չորս մարդ, տուժածների թիվը հասնում է մի քանի տասնյակի:
Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն: