Ավստրալիայի հյուսիսարևելյան ափերին մոլեգնում է «Դեբբի» փոթորիկը. կա զոհ


12:36 , 28 մարտ, 2017

strong-wind-and-rain-from-cyclone-debbie-is-seen-effecting-treesAraratnews.am-ը գրում է.

Ավստրալիայի հյուսիսարևելյան ափերին՝ Քվինսլենդ նահանգում, մոլեգնում է «Դեբբի» փոթորիկը. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի մթնոլորտային բյուրոյի մամուլի ծառայությունը:

Փոթորկի հետևանքով կա մեկ զոհ. ավելի քան 30 հազար մարդ տարհանվել է:

Ավելի վաղ զգուշացվել էր, որ փոթորիկը կարող է լինել 2011-ից հետո ամենաաղետաբերը, երբ երկրին այդ ժամանակ սպառնում էր արևադարձային «Յասի» ցիկլոնը: Ամենաշատ կարող է տուժել Մաքքայ քաղաքը: