Փոփոխությունների առաջին պտուղները. 2 ամսում 3091 ՌԴ քաղաքացի՝ ՀՀ-ում


11:18 , 28 մարտ, 2017

Картинки по запросу հհ ռդՏուրիզմի խթանման օրինակ կարող է լինել փաստաթղթային գործընթացի դյուրացումը: Որոշ ժամանակ առաջ գործադիր մարմնի կողմից հաստատվել էր ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան ներքին անձնագրերով թույլատրելու որոշումը:

Այն պետք է դյուրացներ վերջիններիս մուտքը ՀՀ և այդպիսով խթան հանդիսանար զբոսաշրջության, երկկողմ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում կապերի զարգացման համար:

Վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության 3091 քաղաքացի: Հուսանք, որ այս ցուցանիշը կունենա շարունակական միտում: