«Իրավունք». «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սպանության փորձ է գրանցվել


10:25 , 28 մարտ, 2017
«Օրեր առաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սպանության փորձ է գրանցվել։ Մասնավորապես, ըստ տարածված լուրերի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176– րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 4-րդ կետով նախատեսված հանցագործության մեջ մեղավոր ճանաչված և 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել մի այլ կալանավորի։

Տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ԱՆ ՔԿՀՎ լրատվության բաժնի պետ Գոռ Դլեչյանը՝ նկատելով,
- Կարող եմ ասել, որ դեպքն իրոք արձանագրվել է, այս պահին արդեն քրեական գործ կա հարուցված»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։