Իլոն Մասկը մշակում է ուղեղն ու համակարգիչն իրար միացնող տեխնոլոգիա


07:29 , 28 մարտ, 2017

Image resultԱմերիկացի գյուտարար, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը հիմնադիել է նոր ընկերություն։ Neuralink-ը կմշակի տեխնոլոգիաներ, որոնք կարող են միավորել մարդային ուղեղն ու համակարգիչը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ընկերությունը մշակում է «նեյրոնային ժանյակի» տեխնոլոգիա, որը թույլ կտա մարդկանց հաղորդագրություն փոխանցել համակարգչին անմիջապես՝ առանց ֆիզիկական ինտերֆեյսի։

Այդ տեխնոլոգիան նախատեսում է ուղեղում էլեկտրոդների իմպլանտացիա, այդպիսով՝ մարդիկ կարող են իրենց մտքերը ներբեռնել համակարգիչ և համակարգչից տեղեկություն ստանալ։