Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Փակ է Վարդենյաց լեռնանցքը


06:50 , 28 մարտ, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 07:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղում է ձյուն: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: