Թայլանդում ուսանողները սովորելու համար վճարում են անսովոր ձևով


05:49 , 28 մարտ, 2017

Image result for студенты тайландаԹայլանդի մայրաքաղաք Բանգկոկի Rangsit համալսարանում այժմ որպես վճարման միջոց ընդունում են հացահատիկ: Ուսանողներն այժմ կարող են կրթության համար վճարել բրնձով: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Վճարման այդպիսի օրիգինալ մեթոդը առաջացել է ներքին շուկայում բրնձի առաջարկի ավելցուկից: Այդ ձևով համալսարանը ֆերմերների ընտանիքներին օգնում է ազատվել բրնձի ավելորդ պաշարներից: Հաստատությունը նույնիսկ հացահատիկն ընդունում է շուկայականից ավելի բարձր գնով: