Սիրիայում ռուսական զինուժի գործողությունները, մեղմ ասած, աչքի չեն ընկնում համակարգվածությամբ


06:17 , 28 մարտ, 2017
Image result for россия сирияԵրկու փաստ, որ Սիրիայում ռուսական զինուժի գործողությունները, մեղմ ասած, աչքի չեն ընկնում համակարգվածությամբ:
1. Մի քանի օր առաջ ռուսական օդուժը Սիրիայի Դեր Զորում պաշարման օղակի մեջ գտնվող սիրիական բանակին օդապարիկներով ռազմամթերք նետեց, որի որոշ մասն ընկավ Իսլամական պետության ձեռքը:
2. Այսօր տեղեկություն տարածվեց, որ Սիրիայի Կամհանայի և Զայն ալ-Աբիդինի մոտ ռուսական օդուժի ավիահարվածների թիրախում սիրիական կառավարական ուժերն են հայտնվել, որոնց հետևանքով սպանվել է 33, վնասվածքներ ստացել՝ 40 սիրիացի զինվոր: