Ներդրումների սպասումով. 12 մլն դոլար՝ Գյումրիում


15:08 , 27 մարտ, 2017

Картинки по запросу ներդրումՏնտեսության զարգացման գործընթացներից մեկը արտադրություն հիմնելը և այն զարգացնելն է: Գյումրիում տեղակայված տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունը նախատեսում է կատարել 12 մլն դոլարի ներդրում և Գյումրիում հիմնել կարի ֆաբրիկա՝ 700-800 աշխատատեղով:

Այդ նպատակով գործադիր մարմինը ընկերությանն է տրամադրել նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները: Ակնկալվում է, որ արտադրանքի 90 տոկոսն արտահանվելու է: