Ռուսաստանում հակակոռուպցիոն զանգվածային ցույցեր են անցկացվել. կան հարյուրավոր ձերբակալվածներ


13:06 , 27 մարտ, 2017

e9e5758d7e2a08711a-77675520Araratnews.am-ը գրում է.

Նախօրեին՝ մարտի 26-ին, Ռուսաստանի Դաշնության տարբեր հատվածներում հակակոռուպցիոն զանգվածային ցույցեր են անցկացվել, որոնց ընթացքում ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ. հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ձերբակալվել է ավելի քան 500 ցուցարար:

Ձերբակալվածների թվում է նաև ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով այսօր արդեն պետք է կանգնի դատարանի առջև: Ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ: