Հայկական գինին՝ 14 երկրներում


12:58 , 27 մարտ, 2017

Картинки по запросу գինիՍասունիկ համայնքում գտնվող գինեգործական ընկերությունը արտահանում է իր արտադրանքը ավելի քան 14 պետություն՝ Ռուսաստան, Բելառուս, Բուլղարիա, Մերձբալթյան երկրներ, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Իսրայել, Չինաստան, Ճապոնիա: Սպասվում է, որ ընթացիկ տարում ընկերությունը կընդլայնի իր արտադրանքի արտահանման աշխարհագրությունը և տեղական գինին կներկայացվի նաև Շվեդիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Ղազախստանում:

Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա արդեն իսկ հայտնի է, որ նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ 2017-ի նույն ժամանակահատվածում կանխատեսվում է գրանցել արտահանման ծավալների 133 տոկոս աճ:

Սպասվում է, որ ընկերությունը կիրականացնի ներդրումային երկու ծրագիր, որոնցից մեկը ժամանակակից խաղողագործական համակարգերով հագեցած այգիների ներդրումն է, որի համար կծախսվի 140 մլն դրամ: