Եթե Րաֆֆին արդար և ժողովրդավար մարդ է, թող ձեռքը դնի սրտին ու ասի, որ այդպես չի եղել


17:24 , 19 մարտ, 2013

Եթե Րաֆֆին 2 րոպեում նկարագրեց 1,5 ժամանոց ելույթը, և բոլորը հավատացին, ապա թող սթափվեն և ևս մեկ անգամ վերլուծեն` արդյոք Րաֆֆին ներկայացրել է եղելությո՞ւնը, թե՞ իրեն հարմար տարբերակը: Այսօր հանդիպմանը քննարկված հարցերը ներկայացվեցին ամբողջությամբ: Եվ եթե Րաֆֆին այդպիսի արդար և ժողովրդավար մարդ է ու իրեն համարում է ժողովրդի մասնիկ, թող որպես գրավ թողնի իր խոսքը, ձեռքը դնի սրտին և որպես քաղաքացի, կուսակցության առաջնորդ և հայ տղամարդ ասի, որ դա այդպես չի եղել: