Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել ինքնաթիռով էլեկտրոնային սարքեր փոխադրելու արգելքը


05:49 , 27 մարտ, 2017

Image result for электроника в салоне самолетаԱյսօր պաշտոնապես ուժի մեջ է մտել դեպի ԱՄՆ և Մեծ Բրիտանիա որոշ չվերթներով ձեռքի ուղեբեռում նոթբուքերի և պլանշետների փոխադրման արգելքը։

ԱՄՆ-ի սահմանափակումները վերաբերվում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիայի 8 երկրներից (Թուրքիա, Մարոկկո, Հորդանան, Եգիպտոս, ԱՄԷ, Կատար, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ) ժամանող ավիաչվերթներին, իսկ Մեծ Բրիտանիայի պարագայում խոսքը 6 երկրի մասին է (Եգիպտոս, Թուրքիա, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Թունիս, Լիբանան)։ Իշխանությունները հայտարարել են, որ սմարթֆոնից մեծ սարքերը, այդ թվում 16 × 9,3 սմ-ից մեծ սմարթֆոնները, պետք է հանձնել որպես ուղեբեռ՝ մտավախությունների պատճառով, որ դրանք կարող են պայթուցիկ նյութ պարունակել։

Բրիտանացի ուժայիններն այդ միջոցառումը բացատրել են պայթուցիկները նման սարքերում քողարկելու ծայրահեղականների փորձերի մասին տեղեկությունների հայտնվելով։