Հայաստան-Ղազախստան. երկու գոլ երկու րոպեում (տեսանյութ)


21:50 , 26 մարտ, 2017

ArmSport.am-ը գրում է.

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի տնային խաղում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Ղազախստանին:

73-րդ րոպեին գեղեցիկ հանդիպման հաշիվը բացել է ազգային ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Այս գոլը Հենրիխի համար 20-րդն էր հավաքականի կազմում:

Մեկ րոպե անց Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Արաս Օզբիլիսը գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0: