Հայաստանի հավաքականը կհաղթի Ղազախստանին. Բուքմեյքերների կանխատեսումները


13:46 , 26 մարտ, 2017

Հայաստանի հավաքականը կհաղթի Ղազախստանին. Բուքմեյքերների կանխատեսումները168.am-ը գրում է.

Այսօր երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:

Բուքմեյքերները հավատում են, որ մեր ընտրանին հաղթանակ կտանի:

Հայաստանի ազգային հավաքականիի հաղթանակը գնահատված է միջինը 1.80 գործակիցը: Ոչ-ոքիի համար սահմանված է 3.40 գործակից, իսկ Ղազախստանի հավաքականի հաղթանակի համար՝ 4.70: