Ամանդա Սեյֆրիդը և Թոմաս Սադոսկին երեխա են ունեցել


20:18 , 25 մարտ, 2017

 Դերասաններ Ամանդա Սեյֆրիդը և Թոմաս Սադոսկին առաջին անգամ ծնող են դարձել, հայտնում է Hollywood Life-ը:

 Այս տեղեկությունը հաստատել են զույգի ներկայացուցիչները: Նշվում է, որ հայտնի դերասաններն աղջիկ են ունեցել:

 Երեխայի անունը զույգը դեռ չի հրապարակել:

 Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ամանդա Սեյֆրիդը և Թոմաս Սադոսկին գաղտնի ամուսնացել են: