265 մլն դրամի մուտք 2017-ին. վերանայվում են չաշխատող ակտիվները


17:20 , 25 մարտ, 2017

Картинки по запросу ակտիվներ2017թ-ի համար պետության կողմից գերակա խնդիր է հայտարարվել պետական՝ չաշխատող ակտիվների վերագործարկումը խթանող մեխանիզմների ներդրումը: Այդ նպատակով Պետգույքի կառավարման վարչությունում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
Խնդրի լուծմանը կարելի է հասնել միայն իրատեսական ներդրումային ծրագրերի, կազմակերպությունների վերակազմակերպման կամ հավատարմագրային կառավարման հանձնելու և այլ ճանապարհներով: Պետական գույքի կառավարման գերակա խնդրի լուծումը կապահովի պետական բյուջեի մուտքերի ավելացումը՝ անշարժ գույքի օտարումից:

Նախատեսվում է, որ 2017 թվականի 1-ին կիսամյակում մոտ 265 մլն դրամ կգոյանա՝ միայն չօգտագործվող տարածքների օտարումից: Պետբյուջեի մուտքերը կավելանան չօգտագործվող գույքը վարձակալության տրամադրելու, ներդրումային նոր ծրագրերի ներգրավման միջոցով:

Պետբյուջեի մուտքերի ավելացում է սպասվում նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության աշխուժացումից՝ շահութաբաժինների գծով, որի հետևանքով կմարվեն նաև պետության և այլ կրեդիտորների նկատմամբ պարտավորությունները: