Բալակլեայի զինապահեստում պայթյունները շարունակվում են


13:37 , 25 մարտ, 2017

1490780695Araratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի Խարկովի շրջանի Բալակլեա բնակավայրի զինապահեստում բռնկված հրդեհի հետևանքով պայթյունները շարունակվում են. Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ծառայության տվյալների համաձայն՝ արտակարգ իրավիճակի գոտում դադարեցվել է գազամատակարարումը, կասեցվել է նաև վտանգավոր օբյեկտների շահագործումը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պահեստում պահվում է 138 հազար տոննա ռազմամթերք: Նշենք նաև, որ Укртрансгаз-ը դադարեցրել է գազատար խողովակաշարի աշխատանքը, որն անցնում է Խարկովի շրջանի Բալակլեա բնակավայրի մոտակայքով:

Հաղորդվել էր նաև մեկ զոհի և պայթյուններից տուժած ավելի քան 70 ուկրաինացի զինվորականների մասին: