16:23 , 19 մարտ, 2013
Apple ընկերությունը ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում կսկսի երկրորդ սերնդի կոմպակտ պլանշետային՝ բարձր թողունակության էկրանով iPad mini-ի վաճառքը։ Այս մասին հայտնում է AppleInsider կայքը՝ հղում կատարելով ճապոնական CNYes պարբերականին: Պարբերականի տվյալներով՝ iPad mini-ի նոր տարբերակը հագեցած կլինի 2048/1536 թողունակությամբ դիսփլեյով:
iPad mini-ի դիսփլեյի համեստ բնութագիրը դարձել է պլանշետի առաջին գնորդների ու տեսաբանների քննադատության հիմնական թիրախը:
iPad mini-ի վաճառքը սկսվել էր դեռ 2012 թ. նոյեմբերին: Սարքն ուներ 1024/768 թողունակություն:
CNYes-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Apple-ն աշխատում է 5-րդ սերնդի iPad-ի վրա, որի դիզայնը նման է լինելու iPad mini-ին: