Զարգացող բիզնեսը՝ արտոնությունների «զոնայում»


10:59 , 25 մարտ, 2017

Ներդրումային գրավչությունը բարձրացնելու, ինչպես նաև տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով պետությունը աջակցում է զարգացող ընկերություններին, որոնք ժամանակի ընթացքում ընդլայնում են իրենց գործունեությունը:

Գործադիր մարմնի որոշման համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություններ կստանան՝ ծալքավոր ստվարաթղթի արտադրամաս հիմնող ընկերությունը, որը կատարելու է 390 մլն դրամի ներդրում և բացելու 25 աշխատատեղ, ինչպես նաև Ջրաշեն համայնքում թռչնամսի արտադրություն հիմնելու համար 500 մլն դրամի ներդրում կատարող ընկերությունը, որն իր հերթին ստեղծելու է 22 աշխատատեղ: