Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին


10:45 , 25 մարտ, 2017

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։