«Ժամանակ». Ոստիկանությունը 8 նոր ԲՏՌ զրահափոխադրիչ մեքենաներ ձեռք կբերի


09:35 , 25 մարտ, 2017

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության վերջին նիստի ժամանակ գաղտնի պայմաններում քննարկված հարցերից մեկը եղել է ոստիկանության կողմից 8 նոր ԲՏՌ զրահափոխադրիչ մեքենաներ ձեռք բերելու հարցը: Ոստիկանությունից հրաժարվեցին մեզ որևէ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ դա կառավարության գործառույթն է և կառավարության որոշումը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։