Ֆլինը Թուրքիայի իշխանությունների հետ Գյուլենի արտահանձնման պրոցեսն է քննարկել


07:33 , 25 մարտ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել է քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի պաշտոնական արտահանձնման գործընթացը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Պարբերականն իր տեղեկությունը վկայակոչում է ԿՎՀ-ի նախկին ղեկավար Ջեյմս Վուլսիին, ով ներկա է եղել քննարկումներին:

Հաղորդվում է, որ Գյուլենի արտահանձնման մասին խոսակցությունը տեղի է ունեցել Թրամփի նախագահական ընտրարշավի ժամանակ:

Վուլսիի խոսքով՝ հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը և արտգործ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Նշվում է, որ խոսակցությունը կրել է «հիպոթետիկ» բնույթ, և կողմերը որևէ լուծման չեն եկել: