Դուբայի ոստիկանությունը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել ամենաարագընթաց մեքենայի շնորհիվ


22:40 , 25 մարտ, 2017

 Դուբայի ոստիկանությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում ամենաարագընթաց ծառայողական մեքենան ունենալու շնորհիվ: Այդ մասին հայտնում է CNN-ը:

 Bugatti Veyron մակնիշի ավտոմեքենան ունակ է մինչև 407 կմ/ժ արագություն զարգացնելու:

 Դուբայի ոստիկանության ավտոպարկում 14 այդպիսի արագընթաց մեքենա կա՝ ներառյալ Ferrari FF-ը, Lamborghini Aventador-ը, Aston Martin One-77-ը, Bentley Continental GT-ը, 3 հիբրիդային Porsche Panamera և երկու BMW i8: