Ղազախստանի հավաքականը ժամանել է Երևան


22:16 , 24 մարտ, 2017
Armfootball.com-ը գրում է.
 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է Ղազախստանի հավաքականի հետ:
 Ղազախստանի հավաքականն այսօր ժամանել է Երևան: Ալեքսանդր Բորոդյուկի գլխավորած հավաքականը վերջին օրերին գտնվում էր Կիպրոսում, որտեղ ստուգողական հանդիպում անցկացրեց տեղի հավաքականի հետ ու պարտվեց 3:1 հաշվով:
 Թռիչքը տևել է երկու ժամ, հայտնում է kazfootball.kz-ն հղում անելով ՂՖՖ-ին: Երեկոյան ղազախները մարզում են անցկացրել «Բանանցի» մարզաբազայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: