Կենսական ենք համարում տեխնոլոգիաների հաջող օգտագործումը ընտրական գործընթացում. Պ. Սվիտալսկի


20:15 , 24 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, այսօր լրագրողներ հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ասաց, որ ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո՝ ընտրատեղամասերը տեխնոլոգիական սարքավորումներով հագեցնելու համար։
 «Հաշվի առնելով անդամ երկրների՝ Գերմանիայի և Միացյալ Թագավորության աջակցությունը՝ սա Հայաստանի ընտրական գործընթացների աջակցության 90%-ից տոկոսից ավելին է: Հետևաբար` մենք մեծապես կարևորում ենք և կենսական ենք համարում տեխնոլոգիաների հաջող օգտագործումը ընտրական գործընթացում»,-ասաց նա և նշեց, որ վաղը տեխնիկայի փորձարկում կիրականացվի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։