94 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի օդաչու-փորձարկող Ստեփան Միկոյանը


16:54 , 24 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Իննսունչորս տարեկանում (95-ամյակը կլրանար հուլիսին) մահացել է խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի որդին՝ հայտնի օդաչու-փորձարկող Ստեփան Միկոյանը: Այդ մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինարարական կորպորացիայի մամուլի ծառայությանը:
 «2016 թվականի մարտի 24-ին 94 տարեկանում կյանքից հեռացել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ պատվավոր օդաչու-փորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Անաստասի Միկոյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայրենական ավիացիայի զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։