«Փոքրիկ ահաբեկիչը» չի պատասխանել իրեն մոտեցած հերթապահ զինվորկանի հարցերին՝ «ո՞վ է», «ի՞նչ է նրա անունը», «ովքե՞ր են և որտե՞ղ են ծնողները» և այլն, այլ անընդհատ մատնացույց է արել փորիկը: Այս հանգամանքը կասկած է առաջացրել զինվորականների մոտ, ովքեր հայտնաբերել և վնասազերծել են բավականաչափ պայթուցիկ պարունակող «նահատակի գոտին»: Պարզվել է, որ գոտին փոքրիկի վրա ամրացրել է ոմն իսլամական, ում երեխան դիմում էր՝ «ամո»(հորեղբայր), և նա անցակետում պետք է գործի դներ պայթուցիկը, ինչը, փաստորեն, կանխվեց: