Արմաշ գյուղում ձկնաբուծարանի 25-ամյա պահակը որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել


16:30 , 24 մարտ, 2017

 Մարտի 24-ին, ժամը 06:50-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել,   որ Արարատի մարզի Արմաշ գյուղի ձկնաբուծարանի պահակը զենքով ինքնասպանություն է գործել:  
 Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Նշված հասցեով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 23-ին ժամը 23:00-ից մինչև մարտի 24-ի առավոտյան 6:30-ն ընկած ժամանակահատվածում 1992թ.-ին ծնված Տ.Ա.-ն ինքնասպանություն է գործել որսորդական հրացանից գլխի շրջանում կրակելու միջոցով»: 
 Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: