ՀՀ-ԱՄԷ գործարարները՝ մեկ սեղանի շուրջ


09:25 , 24 մարտ, 2017

Картинки по запросу հհ ամէՆերդրումային դաշտը խթանող գործոններից մեկը համատեղ համաժողովների և ցուցադրությունների կազմակերպումն է, որտեղ ընկերությունները հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց արտադրանքը հնարավոր գործընկերներին:

Օրերս Աբու Դաբիում կայացել է հայ-էմիրաթական ներդրումային համաժողովը, որի նպատակն էր խթանել երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, գործարարների միջև շփումները, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը:

Համաժողովի շուրջ 300 մասնակիցների թվում էին պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Հայաստանը ներկայացրել են ավելի քան 120 ընկերությունների ներկայացուցիչներ: Արդեն իսկ ձեռք են բերվել համագործակցության մի շարք պայմանավորվածություններ: