«Եհովայի վկաների» գործունեությունը Ռուսաստանում արգելվել է


07:54 , 24 մարտ, 2017

Image result for свидетели иеговы в россииРИА Новости-ին հղում անելով ՌԴ Արդարադատության նախարարությանը հայտնում է, որ «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը ՌԴ-ի տարածքում արգելվել է: ՌԴ Արդարադատության նախարարության կողմից այն ճանաչվել է որպես ծայրահեղական կազմակերպություն:
Շնորհավորում եմ ՌԴ քաղաքացիներին ՌԴ Արդարադատության նախարարության այս որոշման կապակցությամբ: Շատ ուրախ կլինեմ, եթե այս հոգեորսների ոչ միայն ծայրահեղական, այլև ահաբեկչական կազմակերպության գործունեությունն արգելվի նաև ՀՀ-ում:
Իր անկախությունը և անվտանգությունը հարգող ոչ մի երկիր թույլ չի տա, որ «Եհովայի վկաները» գործեն իրենց երկրում: Սրանց հիմնական առաքելությունն իրենց հովանավորի կողմից ԶՈՀ ընտրված երկրի հիմքերի քանդելն է: Հայաստանի պարագայում նրանք իրենց ագրեսիվ գործունեությամբ մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականության համար: