Ստորգետնյա բունկերում ոստիկանները ձերբակալել են աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզներից մեկին (Photo, video)


03:21 , 24 մարտ, 2017

Կալաբրիում (Հարավային Իտալիա) ձերբակալվել է մաֆիոզական կլանի պարագլուխներից մեկը՝ 45-ամյա Սանտո Վոտտարին: Նա համարվում էր աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզներից մեկը և 10 տարի շարունակ գտնվում էր հետախուզման մեջ: Ոստիկանները նրան հայտնաբերել են ստորգետնյա բունկերի մեջ: