RIA Novosti-ի փոխանցմամբ` Շվեդիայի բնակչությունը անհանգստացած է «ռուսական սպառնալիքից» և հանդես է գալիս ՆԱՏՕ-ի հետ ակտիվ համագործակցման օգտին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Շվեդիայի դեսպան Պետեր Էրիքսոնը, ով ժամանել է Սամարա «Շվեդիայի օրերին» նվիրված միջոցառմանը:
«Շվեդիայում տեղի են ունենում դեբատներ։ Իհարկե, ևս մեկ անգամ. մենք մտածում էինք, որ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կանոնադրություններում այդ բոլոր սկզբունքներն աշխատում են և որ դա իրոք այդպես է, որ հակամարտությունները լուծվում են բանակցություններով և որ չես օկուպացնի հարևան երկրները: 2014 թվականից հետո, երբ պարզվեց, որ Ռուսաստանը պատրաստ է անցնելու այդ սահմանը, 2 իմաստով, դա մեզ անհանգստացնում է և դա անհանգստացնում է բնակչությանը»,- մեկնաբանել է դեսպանը Շվեդիայի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը՝ կապված «ռուսական սպառնալիքի» հետ:
Էրիքսոնը նշել է, որ «դեռևս Շվեդիայի պատասխանը՝ ՆԱՏՕ-ի հետ ավելի ինտենսիվ համագործակցելն ու ռազմական ծախսերի ավելացումն է»: