Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք լսում կանանց մասին, ովքեր երկար ժամանակ իրենց հղիության մասին տեղյակ չեն եղել:
Համանման պատմության մեջ է հայտնվել նաւ Մեծ Բրիտանիայի բնակչուհի 23-ամյա Լիանա Բրենանը, ով միայն պտղաջրերը գնալուց հետո է իմացել, որ ինը ամսական հղի է:
Այդ օրը Լիանան սովորականի պես աշխատում էր վարսավիրանոցում, և նրա մոտ հանկարծ սկսեց պտղաջրերի հոսք, այնուհետև՝ երկունքի ուժեղ ցավեր:
Շտապ օգնություն զանգահարելու համար նա չգտավ հեռախոսը և հասկացավ, որ մենակ է ծննդաբերելու:
30 րոպեի ընթացքում նա վարսավիրանոցի բազմոցին էլ լույս աշխարհ բերեց դստերը:
Կինը փոքրիկի պորտալարը կտրեց հաճախորդների կտրվածքի մկրատով, ապա այն կապեց մետաղե հերակալի միջոցով, որը հանեց հենց իր մազերի միջից:
Շուտով նրան այցելեց հարևանը՝ հեռախոսի լիցքավորման սարքը խնդրելու:
Տեղեկանալով տեղի ունեցածի մասին՝ նա շտապ օգնություն կանչեց, որը մորն ու երեխային տեղափոխեց մոտակա հիվանդանոց:
Հղիության ամբողջ ընթացքում Լիանան ծխել է և սպիրտային խմիչքներ օգտագործել, քանի որ չգիտեր, որ երեխայի է սպասում:
Ավելին, երբ նա 5 ամսական հղի էր, տեղափոխվել է նոր բնակարան և քարշ է տվել ծանր արկղերն ու կահույքը:
Այդ ամբողջ ընթացքում նրա ամսեկանները չեն դադարել: Բարեբախտաբար, չնայած այդ ամենին՝ երեխան առողջ է ծնվել:
Նշենք, որ գիտնականները չեն բացառում, որ որոշ կանայք իսկապես կարող են և չիմանալ իրենց հղիության մասին, սակայն դա հազվադեպ է պատահում:
Նորմալ քաշով կանայք սովորաբար հղիության մասին արագ են իմանում:
Անտեղյակության հավանականությունն ավելի մեծ է ավելորդ քաշով կանանց դեպքում: