Ադելը երգ է նվիրել Լոնդոնի ահաբեկչության զոհերին


23:12 , 24 մարտ, 2017

 Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը երգերից մեկը նվիրել է ահաբեկչության ժամանակ զոհված հայրենակիցների լուսավոր հիշատակին:
 Ադելն այժմ հյուրախաղերով հանդես է գալիս Նոր Զելանդիայում, սակայն իմանալով սարսափելի ահաբեկչության մասին՝ նա ելույթներից մեկի ժամանակ հանդես է եկել հուզիչ խոսքով, իր ափսոսանքն ու ցավն է հայտնել անմեղ զոհերի և տուժածների առնչությամբ,ինչպես նաև այն կապակցությամբ, որ ինքը այժմ հեռու է հայրենիքից և չի կարող անձամբ ցավակցել տուժածներին: Այնուհետև երգչուհին կատարել է «Make Yuo Feel My love» երգը՝ ի հիշատակ ահաբեկչությունից և տուժածների: