Հնդկաստանում 21 մետր խորությամբ ջրհորից հանել են փղիկին


23:48 , 23 մարտ, 2017

 Հնդիկ փրկարարները 10 ամսական փղիկին հանել են 21 մետր խորությամբ ջրհորից: փրկարարական աշխատանքների մասին տեսանյութը հրապարակել է Ruptly գործակալությունը:

 Փրկարարական աշխատանքները տևել են երկու օր. դժվարությունը պայմանավորված է եղել ջրհորի խորությամբ և փղիկի վախով: Ամբողջ ընթացքում փղիկին կերակրել են մրգերով և հանգստացնող դեղամիջոցներ տվել, որպեսզի նա չխանգարի աշխատանքներին: