«Made in Armenia»-ն Բաքվի «Dalma Mall»-ում


23:17 , 23 մարտ, 2017

Իտալական հայտնի OVS բրենդի Բաքվի խանութներում հայտնվել են զինվորական կամուֆլյաժ ոճով հագուստներ, որոնք կարված են Հայաստանում։ Հայաստանյան արտադրանքի հայտնվելը Ադրբեջանում սուսերով է ընդունվել։ Մեր հարևաններին հատկապես զայրացրել է այն փաստը, որ Հայաստանում կարված հագուստը զինվորական ոճով է։
Թեև OVS-ի Բաքվի ներկայացուցչությունը հերքում է, որ հագուստը կարված է Հայաստանում, միևնույն է, պիտակները պնդում են հակառակը։

No automatic alt text available.