Գոյություն ունեն բազմաթիվ բանաձևեր, որոնք հաշվարկում են մարդու քաշի և հասակի օպտիմալ հարաբերակցությունը: Պետք է հաշվի առնել, որ նույն քաշն ու հասակն ունեցող մարդկանցից մեկը կարող է գեր երևալ, մյուսը՝ ոչ:
BlogNews-ը որոշել է ձեզ ներկայացնել քաշի և հասակի հարաբերակցությունը հաշվարկելու 5 եղանակ, որոնք օգտագործում են ֆիտնեսի մասնագետները:
Մարմնի քաշի ինդեքսն իմանալով՝ կարելի է հստակ խոսել ճարպակալման առկայության կամ նվազ քաշի մասին: Ինդեքսը հաշվարկվում է 20-65 տարեկան կանանց և տղամարդկանց համար: Տվյալները կարող են սխալական լինել հղիների, կերակրող մայրերի, սպորտսմենների, մինչև 18 և 65-ից բարձր տարիք ունեցող անձանց համար:
Ինչպե՞ս հաշվարկել
Ձեր հասակն՝ արտահայտված մետրերով, բարձրացրեք քառակուսի, այնուհետև ձեր քաշն արտահայտված կիլոգրամներով բաժանեք այդ թվի վրա: Օրինակ՝ հասակ՝ 170սմ, քաշ՝ 65կգ:
Ստացվում է՝ 65 : (1,7 * 1,7) = 22,5
Ստացված թիվն էլ հենց հանդիսանում է ձեր ինդեքսը: Կանանց համար նորման տատանվում է 19-24, տղամարդկանց համար՝ 19-25:
Կլետեի ինդեքսը բավականին լավ է ցույց տալիս օրգանիզմում ճարպի քանակությունը, սակայն ցույց չի տալիս, թե ինչպես է այն բաշխված: Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում ևս մի բանաձև:
Ճարպի բաշխվածությունը որոշվում է իրանի շրջագիծը (обхват талии) հարաբերած հետույքի ծավալին (объем ягодиц): Տղամարդկանց համար նորման կազմում է 0.85, իսկ կանանց համար տատանվում է 0.65-0.85:
Ապացուցված է, որ տղամարդկանց և կանանց քաշը տարիքի հետ ավելանում է, սա ֆիզիոլոգիական գործընթաց է: Այն կիլոգրամները, որոնք մարդիկ համարում են ավելորդ, կարող են իրականում այդպիսին չհանդիսանալ:
Սա հաշվարկվում է հետևյալ կերպ՝ Հ - հասակ, Տ - տարիք, Մարմնի զանգված = 50 + 0,75 (Հ — 150) + (Տ — 20) : 4
Ամենատարածվածներից մեկը Բրոքի մեթոդն է, որը հաշվի է առնում մարդու քաշի, կազմվածքի, հասակի և տարիքի հարաբերակցությունը: Բրոքի բանաձևը 40-ից ցածր տարիք ունեցողների համար՝ հասակ (սմ) – 110, 40-ից բարձր տարիք ունեցողների համար՝ հասակ (սմ) – 100:
Բացի այդ՝ բարակ ոսկորներ ունեցողներն արդյունքից պետք է հանեն 10%-ը, իսկ հաստ ոսկորներ ունեցողներն, ընդհակառակը, արդյունքին ավելացնեն 10%:
Ինչպե՞ս հասկանալ՝ հաստ է ոսկորը, թե՞ բարակ: Բավական է սանտիմետրով հաշվարկել դաստակի շրջագիծը:
Լավագույն տարբերակներից մեկն առաջարկել է էքսպերտ-մեթոդիստ Ջոան ՄաքՔալումը, որի մեթոդը հիմնված է դաստակի շրջագծի հաշվարկման վրա: