Թուրքիայում քաղաքային բարձրախոսներով պոռնոֆիլմ են հեռարձակել


18:12 , 23 մարտ, 2017

 Թուրքիայի հյուսիսային շրջաններից մեկում՝ բարձրախոսների քաղաքային ցանցով շուրջ մեկ րոպե պոռնոֆիլմ են հեռարձակել: Ինչպես հաղորդում է Hurriyet պարբերականը, իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես «անբարոյական սադրանք»:
 Ձայնագրությունը հնչել է Կաստամոնու քաղաքի Քուզեյնքենթ թաղամասում մարտի 23-ի գիշերը: Տեղի բնակիչներից ոմանք բջջային հեռախոսներով ձայնագրել են տեղի ունեցածը և տարածել սոցցանցերով:
 Կաստամոնուի քաղաքապետը ներոողություն է խնդրել քաղաքացիներից և հայտարարել, որ քաղաքապետարանը որևէ կապ չունի տեղի ունեցածի հետ: Համացանցի օգտատերերի մի մասը կարծում է, որ մեղավորները քաղաքապետարանի աշխատակիցներն են, որոնք մոռացել են անջատել հեռարձակման համակարգը պոռնոֆիլմ դիտելիս: