Պետական համակարգի բարեփոխումների գործընթացում իր ուրույն տեղը ունի մասնագետների վերապատրաստումը: Խոսքը գնում է թե՛ վերին, թե՛ ստորին օղակների մասին:
Գործադիր մարմնի վերջին նիստի ընթացքում վարչապետը հայտարարեց, որ Երևանում Ամերիկյան համալսարանի հետ համապատասխան պայմանագիր է կնքվել, ինչը հնարավորություն կտա բոլոր մարզպետներին Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ անցնել ռեգիոնալ կառավարման վերաբերյալ:
Դա հնարավորություն կտա բարձրացնելու կառավարման արդյունավետությունը: