Էլեկտրաէներգիայի արտադրության 10%-անոց վազանցը


16:53 , 23 մարտ, 2017
Картинки по запросу Էլեկտրաէներգիա

ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2017 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստանում արտադրվել է 1 մլրդ 450.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ցուցանիշն աճել է 10.4%-ով: Ըստ վիճակագրության՝ միայն հունվարին արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ փետրվարին՝ 675.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Հարկ է նշել, որ 2016 թվականին մեր երկրում արտադրվել էր 7 մլրդ 315.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2014 թվականին՝ 7 մլրդ 750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: