Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում


10:45 , 23 մարտ, 2017

Մարտի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:


Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունից։

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: