«Հրապարակ»․ ԱՄԷ-ից վերադառնալուց հետո Սարգսյանը գաղտնի հանդիպում է ունեցել Ծաղկաձորում


07:52 , 23 մարտ, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնված Սերժ Սարգսյանը երեկ, երեկոյան ժամը 6-ի կողմերը Հայաստան վերադառնալով՝ հենց օդանավակայանից մեկնել է Ծաղկաձոր: Վերջին օրերին մինչև ուշ գիշեր շտաբում անցկացնող Սարգսյանն անգամ ՀՀԿ շտաբ չի գնացել, այլ շտապ մեկնել է Ծաղկաձոր և բավականին ուշ ժամի է վերադարձել այնտեղից:

Որոշ լուրերի համաձայն` Ծաղկաձոր շտապ մեկնելը պայմանավորված է եղել Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով, այդ առնչությամբ ինչ-որ կոնֆիդենցիալ հանդիպում է կայացել Ծաղկաձորում: Թե ում հետ՝ մեզ չհաջողվեց պարզել»: